«Ժամանակ» օրաթերթի ժամկետանց խմբագիր Արման Բաբաջանյանի դիմակազերծման գործընթացը առաջիկայում ամբողջությամբ կավարտվի:
Իր բացահայտ ապազգային գործունեությամբ, զրպարտություններով ու տարատեսակ մանիպուլիացաներով հայտնի սույն երիտասարդը Հայաստանում վերջնականապես վարկաբեկվելուց հետո ամոթահար հատեց օվկիանոսը և հայտնվեց իր «իրական» հայրենիքում` ԱՄՆ-ում, որտեղից շարունակում է իր ազգադավ և հակապետական գործունեությունը:
Սակայն ինչպես ժողովուրդն է ասում խելացի աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում:
Պարզվում է, որ Արմանի կառուցած հիպոթեզը ըստ որի իր իրականը տանիքը ԱՄՆ-ի դեսպանատունն է` բացարձակ կեղծ է և զուրկ որևէ իրական հիմքից:
Փաստորեն Արմանը իր շքեղ առանձնատան առջև տնկելով ԱՄՆ-ի դրոշը և տարբեր միջավայրերում արված ամպագորգոռ հայտարարությունները ԱՄՆ-ի դեսպանատան իր հանդեպ ունեցած բացառիկ հարգանքի և վստահության մասին ընդամենը անհաջող հյուսված առասպել է:
Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ Արմանի կողմից մշտապես տարածվող և անհիմն կերպով դեսպանատան անունը իր կեղտոտ խաղերի մեջ ներգրավելու խոսակցությունները լցրել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի համբերության բաժակը և Արմանին առայժմս ներքին կարգով զգուշացվել է, որ անմիջապես դադարեցնի դեսպանատան անունը անհարկի շահարկելը և ապագայում հանդես գալ իր իրական պատվիրատուների անունից:
Այժմ Բաբաջանյանը կանգնած է բարդ երկնտրանքի առաջ` կամ նա պետք է հրապարակայնորեն ընդունի իր ստախոս լինելու փաստը և զղջալով իր ամոթալի գործունեության համար վերադառնա Հայաստան և իրականում բարեփոխվելով ազնվորեն ծառայի սեփական հայրենիքին ու մուտիլովկաների ու ապատեղեկատվության փոխարեն` մեր հանրությանը տրամադրի իրոք արժանահավատ և հայրենանպաստ լրատվություն, կամ պետք է շարունակի իր դատապարտելի ու արդեն վաղուց հանրային վստահություն չվայելող աշխատելաոճը, իսկ այդ պարագայում չի բացառվում, որ դեսպանատունը հանդես գա պաշտոնական հայտարարությամբ, որի արդյունքում Արմանը արդեն որպես լրագրող և խմբագիր վերջնականապես կավարտվի:
Այս նյութը դիտել են - 1706 անգամ