«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 16–17–ը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:
«Փաստի» տեղեկություններով` Կարեն Կարապետյանին Վնուկովո օդանավակայանում դիմավորել են ՌԴ–ում ՀՀ դեսպանը և Ռուսաստանի արտգործնախարարության ոչ բարձրաստիճան մի պաշտոնյա:
Թե ինչու է մոսկովյան շրջանակներում լուրջ դեմք համարվող Կարապետյանը նման վերաբերմունքի արժանացել ՌԴ մայրաքաղաքում` կփորձենք պարզել, սակայն փաստ է, որ առանց մեր պետության նկատմամբ հարգանքի վերականգնման` Հայաստանի առաջընթացի մասին խոսք չի կարող լինել: Գուցե վարչապետն էնքան էլ Ռուսաստանի «մարդը» չէ, որքան մենք ենք «թմբկահարում»:
Այս նյութը դիտել են - 1079 անգամ