ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 17-18-ը գտնվում էր Գերմանիաում, որտեղ դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Սիրիայի և Ուկրաինայի իրավիճակները, ինչպես նաև մասնակցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ 5-ակողմ հանդիպմանը:
Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի շրջանակում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնությանը՝ նշելով, որ այն համարում է ռազմական գերտերություն:
Մեջբերելով ria.ru լրատվական կայքում տեղ գտած հրապարակման մեջ Օբաման մասնավորապես ասել է, որ Ռուսաստանի հանդեպ իր սկզբունքը չի փոխվել իր իսկ նախագահության առաջին իսկ օրվանից: Ռուսաստանը կարևոր երկիր է, ռազմական գերտերություն, որն ազդեցություն ունի և՛ տարածաշրջանում, և՛ ամբողջ աշխարհում:
«Բոլորն էլ շահագրգռված են, որպեսզի Ռուսաստանը հաջողակ լինի, տնտեսական աճ գրանցի ու հարևան պետությունների հետ լավ հարաբերություններ կառուցի»,- ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի Ռուսաստանի հետ համագործակցության հարցում մոտեցումը, բայց, միևնույն ժամանակ, Մոսկվային կդիմակայի բոլոր այն հարցերում, որտեղ Վաշինգտոնի հետ տարակարծություններ կան:
Այս նյութը դիտել են - 5497 անգամ