Կարեն Կարապետյանի հորդորը Արտակ Շաբոյանին
2016-11-19 11:48:00

Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ-ի նախագահին հորդորել է իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկային: Վարչապետի վերջին դիտարկումը վերաբերել է տեղական արտադրողներին, մասնավորապես, վերջերս Երևանի գարեջրի գործարանի հետ կապված Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմանը:

«Հանձնաժողովն օրենքով ստեղծված անկախ մարմին է, և կառավարությունն ազդեցության լծակներ այստեղ չունի, բայց դա չի զրկում մեզ կարծիք արտահայտելու հնարավորությունից: Ուստի պարոն Շաբոյանին և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ հորդորում եմ իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկային, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգություններն ավելի շատ են: Դա շատ ավելի առաջնահերթ խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ կան մեծ թվով գարեջուր արտադրողներ և ներմուծողներ, և կա լուրջ մրցակցություն: Բացի դրանից, ես հանդիպել եմ այդ գործարարներին, ովքեր հիմնավորում են, որ շահութաբաժինն առավել չի դրած, և այդ իսկ պատճառով խնդրում եմ մաքսիմալ ուշադիր վերաբերվել այս հարցերին», - նշել է Կարեն Կարապետյանը:

Այս նյութը դիտել են - 4537 անգամ