Քննարկվում է 1000 դրամ պարտադիր վճարը կամավոր դարձնելու առաջարկը
2016-11-18 08:46:00

Կա հնարավորություն, որ 1000 դրամ զինծառայողների հիմնադրամին փոխանցելու մասին պարտադիր վճարը դառնա կամավոր: ԱԺ-ում ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Իշխող մեծամասնության ղեկավարը նշեց, որ նախագիծը հնարավոր է փոխվի՝ պարտադիր բաղադրիչը դառնա կամավոր:

«Այդ պարտադիր սկզբունքը քննարկման առարկա է, ով ցանկանում է հրաժարվել, այդ հարցը կարելի է նայել: Ստիպողաբար ոչինչ չի կարելի անել: Կա նման առաջարկություն, քննարկվում է»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:

Այս նյութը դիտել են - 5260 անգամ