Դոնալդ Թրամփի քայլերին կհետևի «Human Rights Watch» կազմակերպությունը
2016-11-18 08:46:00

 Նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրությունների հաղթող Դոնալդ Թրամփը նախընտրական պայքարի ժամանակ հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում, կարգելի մուսուլմանների մուտքն ԱՄՆ, փախստականների մուտքը կանխելու նպատակով պատ կկառուցի ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին և ապօրինի փախստականներին կվտարի Ամերիկայից:

«FRANCE press» լրատվական գործակալության փոխանցմամբ, «Human Rights Watch» կազմակերպության գործադիր տնօրենը հայտարարել է, որ աչալրջորեն հետևում է ԱՄՆ-ի նորընտիր նախագահի գործելակերպին:

Հինգշաբթի օրը, Փարիզում, անդրադառնալով ընտրապայքարի ժամանակ Դոնալդ Թրամփի ընդունած դիրքորոշումներին, «Human Rights Watch» կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռասն ասել է, որ կազմակերպությունը խիստորեն հետևելու է Դոնալդ Թրամփի քայլերին, այն պատճառով, որ նա իր քարոզարշավների ժամանակ հայտարարել էր, որ վավերացնելու է ահաբեկչության մեջ կասկածյալների նկատմամբ խեղդամահ կիրառելու մեթոդը, իսկ այդ քայլն արդյունավետ չլինելու դեպքում ավելի սարսափելի միջոցների է դիմելու:

Այս նյութը դիտել են - 122924 անգամ