«FRANCE 24» գործակալության փոխանցմամբ, Իրանի ռադիո-հեռուստատեսությունը հաղորդել էր, որ նոյեմբերի 14-ին իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, Թրամփը նշել է, որ Բաշար Ասադի պայքարը ահաբեկչության դեմ լավ օրինակ է: «Ինչպես ասել եմ նախընտրական քարոզարշավի ժամանակ, եկել եմ այն եզրակացության, որ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի իրական պայքարը տանում է նախագահ Բաշար Ասադը»:
Հաղորդման համաձայն, Պուտինը հույս է հայտնել, որ Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները կշարունակվեն: Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի կառավարության նոր կազմի հետ, սակայն հարաբերություններում հավասարություն պահպանելու պայմանով:
USArmenianews-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Թրամփը հայտարարել էր, որ ահաբեկչության դեմ Ասադի պայքարը լավագույն օրինակ է:
Այս նյութը դիտել են - 4370 անգամ