ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը, ով օրերս խորհրդարանում հայրենասիրական մի ցնցող ճառ արտասանեց՝ կապված աշխատավարձերից 1000-ական դրամ պահումների անհրաժեշտության հետ և հորդորեց բոլորին մինչև արյան վերջին կաթիլը ծառայել երկրին, ինքն անձամբ այնքան էլ հակված չէ արյուն հանձնելուն և, ավելին ասենք, չի հրաժարվում ժամանակ առ ժամանակ օգտվել նույն այս երկրի արյան պաշարից: Ընդ որում, այս հատկանիշը կարծես թե սպառնում է փոխանցվել ընտանիքի մյուս անդամներին:
Այսպես, հայտնի է դարձել, որ ԿԳ նախարարությունը մեծամասշտաբ ֆինանսական ստուգումներ է իրականացնում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, իսկ այստեղ, արի ու տես, ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը Կարեն Ավագյանի հարազատ եղբայրն է՝ Արթուր Ավագյանը։
Փուչիկ Կարենին այս հանգամանքը պիտի որ լուրջ անհանգստություն պատճառի: Բանն այն է, որ արդեն իսկ տեղում բազմաթիվ չարաշահումներ են արձանագրվել և մեծ է վտանգը, որ եղբայր Արթուրը կարող է արժանի պատիժ ստանալ:
Բայց մեկը լինի՝ հենց Փուչիկ Կարենի համար անհանգստանա, քանի որ նրա գործերն էլ առանձնապես նախանձելի չեն: Երևանի պետական բժշկական համալսարանում, որտեղ ևս որոշ դերակատարում ունի Կարեն Ավագյանը, նույնպես բազմաթիվ մեծ չարաշահումներ են հայտնաբերվել։ Չար լեզուները խոսում են, թե այնտեղ ակտիվորեն գործել է Արմեն Աշոտյան- Կարեն Ավագյան համերաշխ դուետը, և որ արդյունքների հրապարակումից հետո նրանց երգը երգված կլինի:
Ապրենք՝ տեսնենք:
shame.am