ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինն առաջարկ է ստացել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից՝ զբաղեցնելու ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, հաղորդել է Սպիտակ տունը:
2012-2014 թթ. Ֆլինը ղեկավարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունը: Նա նշել է, որ իրեն ստիպել են հրաժարական տալ արմատական իսլամի վերաբերյալ իր հայացքների պատճառով:
Մասնավորապես՝ Ֆլինը հայտարարել է, որ Իրաքի պատերազմը, որը 2003 թ. սկսել է նախագահ Ջորջ Բուշը, սխալ էր, և այդ սխալը հանգեցրել է այդ երկրում ահաբեկչական խմբավորումների ակտիվ զարգացմանը:
Փետրվարից մինչև նոյեմբեր Ֆլինը Թրամփի խորհրդականներից մեկն է եղել նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Նախագահի խորհրդական նշանակվելու համար Կոնգրեսի հավանությունն ստանալու անհրաժեշտություն չկա: Սակայն, այս պահի դրությամբ հայտնի չէ՝ արդյո՞ք Ֆլինը համաձայնել է զբաղեցնել այդ պաշտոնը:
Փոխանցում է BBC-ն:
Այս նյութը դիտել են - 4599 անգամ