«Հայերն այսօրը» ներկայացնում է ԱՄՆ Գլենդել քաղաքի
«Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության աշակերտների
լուսանկարները, որոնցով նրանք միացել են ՀՀ սփյուռքի
նախարարության «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար»
համահայկական շարժմանը: Լուսանկարներում կրթական հաստատության՝ միայն ամերիկյան չորս քաղաքներում գործող մասնաճյուղերի աշակերտներն են:
Հավելենք, որ հաստատությունը հիմնադրվել է 1987 թվականին՝
Իրանի Քուշեշ «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության
մի խումբ շրջանավարտների կողմից: Նրանք որոշել են Սփյուռքում
գտնվող երեխաների հայկական ինքնությունը պահպանելու
համար հայոց լեզվի դասընթացներ կազմակերպել՝ նպաստելով
ազգապահպանությանը:
Այժմ ԱՄՆ-ի յոթ տարբեր քաղաքներում «Դավթյան և Մարիամյան»
կրթական հաստատության 24 մասնաճյուղ է գործում, որոնցից
ամենախոշորը Գլենդելում է: Կրթական հաստատության
նախագահը Վահիկ Ծատուրյանն է, տնօրենը՝ Օֆելյա Ծատուրյանը:
hayerenaysor.am
Այս նյութը դիտել են - 1566 անգամ