Անբարո է, բացել հիմնադրամ` օգտագործելով մի խմբավորման անուն, որ ամիսներ առաջ հերոսաբար նայեց մահվան աչքերին.Սյուզան Սիմոնյան
2016-11-18 16:07:00

Սյուզան Սիմոնյանի  ֆեյսբուքյան գրառումը «Սասնա Ծռեր» հիմնադրամի  վերաբերյալ

Ասեմ իմ կարծիքը Սասնա Ծռեր հիմնադրամի վերաբերյալ
Հիմնադրամը բացելու հայտարարությունը եղավ հենց այն պահին, երբ 4 կողմից մենք և հատկապես ես, նամակներ էի ստանում, որում խնդրում էին բացել հիմնադրամ, որը կօգներ Սասնա Ծռերի ընտանիքներին, կաջակցեր նրանց դժվարին իրավիճակներում:

Երբ հայտարարվեց Արուսյակի կողմից այդ առաքինի առաքելությունը իր ձեռքը վերցնելու և Սասնա Ծռեր անունով հիմնադրամ բացելու մասին, անկեղծ ասած շատ ուրախացա, քանի որ ես անչափ ծանրաբեռնված էի և չէի կարող համատեղել այդ գործը իմ աշխատանքի հետ:

Երբ Հիմնադրամը սկսեց գործել և հայտարարեց, որ ինքը չի հարում որևէ քաղաքական շարժման կամ խմբի, դա էլ փորձեցի ընդունել և հասկանալ, բայց երբ այդ նույն հիմնադրամը բացողների մի մասը սկսեց քարկոծել, ծաղրել Ծռերին և Հիմնադիրին, ոչ միայն զարմանք ապրեցի այլ նաև տարակուսանք, թե ինչ նպատակ են հետապնդում Սասնա Ծռերի անվան օգտագործումը և միևնույն ժամանակ այդ ծաղրն ու թունոտ գրառումները Ծռերի և նրանց գաղափարակից ընկերների վերաբերյալ:

Ստեղծվեց իսկապես զավեշտալի մի իրավիճակ, որը բնականաբար պետք է առաջացներ ընթերցողների, պայքարում գտնվողների, ինչպես նաև Սասնա Ծռերի հարազատ հագաբարձուների մոտ զարմանք և զայրույթ:

Ես ինքս էլ եմ եղել մեկ այլ հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձու, որը օգնել է քաղհալածյալներին և քաղբանտարկյալներին: Մեր հիմնադրամն էլ ժամանակին պաշտպանել և աջակցել է բոլոր այն պայքարողներին, ում հետ հնարավոր է, որ ունեցել է որևէ գաղափարական տարաձայնություն: Սակայն մեր հիմնադրամի պաշտոնական էջում, կամ մեր էջերում մենք երբեք չենք ծաղրել մեր շահառուներին: Մենք ազնիվ ենք եղել մեր առաքելության մեջ:

Սա է, այն հիմնախնդիրը, որը և ստեղծել է նման իրավիճակ, և որտեղ առաջացել է անվստահություն:

Ի վերջո ծիծաղելի է քարկոծել նրանց` ում օգնում ես: Անբարո է, բացել հիմնադրամ` օգտագործելով մի խմբավորման անուն, որ ամիսներ առաջ հերոսաբար նայեց մահվան աչքերին, և այսօր գտնվում է անազատության մեջ, անբարո է նրա անունը օգտագործելով նրան ծաղրելն ու քարկոծելը: Ավելի ազնիվ է հրաժարվելը այդ անունից, և դրանից հետո ազատ եք ձեր գաղափարները քարոզել:

ՀԳ Այն ինչ գրված է այստեղ, պատճառներից մեկն է, որի հետևանքով Հիմնադրամը լքել են Արմենակ Կյուրեղյանը և Նանոր Սեֆիլյանը:

Նրանց մոտեցումը միանգամայն արդարացի է: Բացի այդ, եթե ստեղծում ես կառույց, ապա պարտավոր ես հարգել մյուսների կարծիքը:

Ընդհանրապես էթիկան էլ լավ բան է և պարտադիր բան է: Մարդուն ժամադրելն ու ուշանալը կամ սպասեցնելն ու չներկայանալը ամենևին քաղաքավարության նորմերի մեջ չեն մտնում:l

Այս նյութը դիտել են - 1496 անգամ