Թրամփը նշանակումներ է արել
2016-11-19 13:23:00

Համաձայն «Press TV»-ի հաղորդման, ԱՄՆ-ի նորընտիր նախագահը  Կենտրոնական հետախուզության վարչության՝ CIA-ի ղեկավարի պաշտոնն առաջարկել է  Ներկայացուցիչների պալատում Կանզաս նահանգի ներկայացուցիչ Մայք Փոմփեոյին:

ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի անդամ Շոն Սփայսերը հայտարարել է, որ հանրապետական սենատոր Ջեֆ Սշենեզն ընդունել է գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու Դոնալդ Թրամփի առաջարկը:

Շոն Սփայսեը նաև հայտարարել է, որ գլխավոր դատախազի նշանակումը կարելի է վերջնական համարել, այդ մասին Դոնալդ Թրամփի  հայտարարությունից հետո:

Նշսվում է, որ Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ պետքարտուղար նշանակել իր գլխավոր քննադատներից՝ 2012 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիին:

Իսկ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնի համար Թրամփը ներկայացրել է գեներալ Մայքըլ Ֆելինի թեկնածությունը:

USArmenianewsհիշեցնում է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Վաշինգտոնում` 2017 թվականի հունվարին :

Այս նյութը դիտել են - 3826 անգամ