Ռուսաստանը Սիրիայի կառավարության պաշտոնական դիմումի համաձայն և խորհրդարանից համապատասխան արտոնություն ստանալով, 2015 թվականի սեպտեմբերի 30-ից ավիահարվածներ է իրականացնում Սիրիայում տեղակայված և արևմտյան ու արաբական մի քանի երկրների, այդ թվում ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկիչների դիրքերի վրա:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «մեդիաբլեֆ» է բնութագրել Սիրիայում հիվանդանոցները ռմբակոծվելու մասին ԱՄՆ-ի վերջին հայտարարությունը:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովն ուրբաթ օրն, ասել է. «Երեք օր անց, գործնականում բոլորի համար պարզ է դարձել, որ հայտարարությոնը, թե Հալեպում Ռուսաստանի ավիահարվածների ժամանակ ոչնչացվել են հիվանդանոցներ ու դաշտային բուժարաններ, իրականում եղել են ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբիի երևակայության արդյուքը»:
USArmenianews-ը հիշեցնում է, որ Սիրիայի ճգնաժամը սկսվեց 2011 թվականին` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օրինական կառավարության կործանման համար Արաբիայի, ԱՄՆ-ի ու նրանց պաշտպանած ահաբեկչական խմբերի լայնամասշտաբ գործողություններով:
Այս նյութը դիտել են - 2988 անգամ