Լրագրողները խլեցին Ալթունյանի 20 միլիոնը2016-11-19 13:16:00
Մենք արդեն գրել էինք այն մասին, որ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը դեռ իր աթոռին չբազմած, արդեն իսկ հոգացել էր սեփական շահի մասին և իրենց պատկանող «Արինտերլև» ՍՊԸ-ի»՝ «Վարդանաց նորարական» ԲԿ-ին էր հատկացրել 24 մլն դրամ: Ամեն ինչ շատ հրաշալի ու հեշտ էր ընթանում մինչև այն պահը, երբ լրագրողները դա նկատեցին, գրեցին, իսկ հետո հանրությունը աղմուկ բարձրացրեց:
Ալթունյանը սթափվեց, հասկացավ, որ տհաճ պատմության մեջ է ընկել ու անմիջապես որոշեց նահանջել: Թքած այդ միլիոնների վրա, դեռ ուրիշ շատ անգամներ հնարավորություններ կստեղծվեն կլորիկ գումարներ յուրացնել, մանավանդ որ հետո ավելի զգույշ կգտնվի: Իսկ հիմա պետք էր շտապել, քանի դեռ բանը բանից չի անցել: Եվ հաջորդ պահին արդեն նախարարի մամլո խոսնակը տեղեկացնում էր, թե իբր հաշվի առնելով բժշկական կենտրոնի հնարավորություններն ու թողունակությունը՝ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գումարը նվազել է 20 մլն դրամով, մնացել է ընդամենը 4-ը:
Ծիծաղելի պատմություն ստացվեց: Մարդը մինչ այդ պահը տեղյակ չէր, թե իրեն պատկանող կենտրոնն ինչ հնարավորություններ ունի: Ու հենց գլխի գցեցին, անմիջապես 20 միլիոնը ջնջեց, քանի որ Ալթունյանն անչափ ազնիվ ու արդարամիտ նախարար է: Այ եթե նախարարը նաև մի օր հասկանա, թե ինքն ինչ հնարևավորությունների տեր պաշտոնյա է, ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար՝ Ալթունյան նախարարն էլ ջնջվի կառավարության կազմից:
shame.am
Այս նյութը դիտել են - 4746 անգամ