ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ ԱՆԿԱՇԱՌ ԼՐԱԳՐՈՂԻՆ, ՈՉ ԷԼ ԻՐ ՃՇՄԱՐԻՏ ԿԱՐԻԾԻՔ ՀԱՅՏՆՈՂ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ....
2016-11-19 14:40:00

Էս անդեմք, անսեռ, լատինատառ գրող ֆեյքերից զզվել ենք:
Տեսնես Միշիկը ամսական ի՞նչքան է վճարում, որ էս «գողի թոզ» վրաները նստածները ողջ օրը պպզած են անկաշառ լրատվամիջոցների պատերի տակ ու ճշմարտության բերանը ամեն րոպե պատրաստ են փակել, որ ձայն դուրս չգա: 
Գոնե լայնափեշ շորեր հագեք,որ տակից ձեր ինքնությունը չերևա, համ էլ կեղտերը կարողանաք պարտակել ձեր փեշերի տակ:

Թե՞ դուք այլմոլորակային եք, չեք տեսնում, չեք լսում, նոր իջաք Հայաստանի բզկտված հողի վրա:

Ո՞վքեր եք, ինչպե՞ս կոչել ձեզ, գուցե Չնախագահի դատապաշտպաննե՞ր, կամ մի ավելի ձեզ սազական անունով:

Ի վերջո, մա՞րդ եք, թե՞ դիմակ: Անհարմար է,գոնե ձայններդ կտրեք, կամ դեն նետեք ձեր դիմակները: Ձեր ազգն է խոշտանգվում:: 
ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ ԱՆԿԱՇԱՌ ԼՐԱԳՐՈՂԻՆ, ՈՉ ԷԼ ԻՐ ՃՇՄԱՐԻՏ ԿԱՐԻԾԻՔ ՀԱՅՏՆՈՂ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ....

Ֆիալկա Հախինյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 1368 անգամ