ԱՐԹՈՒՐԻ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ ԵՎ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ Ի՞ՆՉ ԿԱ
2016-11-19 20:32:00
1000 –ական դրամը Հայաստանի ծայրահեղ աղքատության շեմին հայտնված ժողովրդից «կամավոր-պարտադիր» սկզբունքով հավաքելուց առաջ լավ կլիներ՝ իրենց նեղություն տային՝ պարզեին, թե ուր են կորել նման նպատակի ծառայելու համար ստեղծված հիմնադրամների գումարները: 
Խոսքը ոչ միայն Արթուր Աղաբեկյանի տնօրինած «Մարտիկ» հիմնադրամի մասին է, այլև ԱԺ-ում Հրայր Թովմասյանի նախաձեռնած հիմնադրամի, որի մասին, չգիտես՝ ինչու, ոչ ոք չի հիշում :
Վերջերս, կարծեմ, Հրայրին հարց ուղղեցին, ու նա էլ վստահեցրեց, որ մանրամասն հաշվետվություն կներկայացնի:
Կարծես թե, մարդիկ չգիտեն, թե Հայաստանում ինչ է նշանակում «հաշվետվություն ներկայացնել»: Թվերը «մաքրելը» ոչ մի դժվարություն չի ներկայացնում՝ դրա մասնագետները լիքն են, նրանց գործերը բացահայտվում են միայն այն ժամանակ, երբ քաղաքական կամք է լինում, այդ ժամանակ հաշվետվությունների հիմքում ընկած խարդախությունը պարզ երևում է:
Եթե պետականության զգացողությունը իսպառ չեն կորցրել, պետք է համապատասխան մարմիններին հանձնարարվեր անաչառ վեր հանել և տնտեղել այդ հիմնադրամների աշխատանքը:
Շատ հնարավոր է՝ պարզվի, որ կուտակված ու նպատակին չծառայած գումարները պետությանը վերադարձնելով՝ հարստահարված ժողովրդից նորանոր գումարներ շորթելու հարկ չլինի:
Ու մի բան էլ՝ բանակի հացը կերածները իզուր են հույսները դրել «դատախազի» պատժից բեթար՚՝ Աստծո պատժի վրա: Եթե կարծում են, թե մեղքերը խոստովանելով գլուխները կպրծացնեն:
Մարգարիտ Սարգսյանի ՖԲ  էջից
Այս նյութը դիտել են - 1438 անգամ