Քննարկման ժամանակ դատավորը բաժակ է նետել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ուղղությամբ....
2016-11-20 00:16:00

Նախօրեին Ծաղկաձորում դատավորների մասնակցությամբ սեմինարին կարծիքների փոխանակման ժամանակ բանավեճ է առաջացել դատվորների շրջանում, ինչը վերաճել է լուրջ միջադեպի:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ բանավիճող կողմերը եղել են Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը:

Թե կոնկրետ ի՞նչ հարցի շուրջ են նրանք բանավիճել եւ ինչումն է կայացել կարծիքների տարբերության էությունը` այս պահին տեղեկություններ չհաջողվեց պարզել, սակայն մեր զրուցակիցների տեղեկացմամբ, ովքեր ներկա են եղել քննարկմանը, բացարձակ իրականությանը չեն համապատասխանում մամուլում շրջանառվող լուրերն առ այն, թե, իբր, Վազգեն Ռշտունին ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել, ինչի հետեւանքով էլ դարձել անկառավարելի: Ռշտունին խմած չի եղել և հայհոյանքներ էլ չի տվել, սակայն բանավեճի ժամանակ կողմը Ռշտունու ուղղությամբ բաժակ է նետել:

Մեզ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն` Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն փորձում են վարկաբեկել դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ:  Վարկաբեկելու հարցում շահագրգռված անձանց  թվում հիշատակվում են նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահի եւ Կենտրոն դատարանի նախագահի անունները:

pastinfo.am

Այս նյութը դիտել են - 1531 անգամ