Երկուշաբթի օրը, բացելով Կլիմայի փոփոխությունների հարցերով գագաթաժողովը, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարեց, որ երկրագնդի առաջին խնդիրը՝ ջերմության բարձրացումը կանխելու նպատակով որոշում կայացնելու համար աշխարհի երկրներն ունեն մի քանի օր։ ՝՝Ես հույս ունեմ, հայտարարեց նա, որ գագաթաժողովի վերջում՝ դեկտեմբերի 11-ին մենք կկարողանան հայտարարել, որ առաքելությունը կատարվել է։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, թե երկրագնդի ջերմացման վառ օրինակը Ալյասկան է։ ՝՝Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես է ջրի մակարդակի բարձրացումն այնտեղ կուլ տվել գյուղեր, տեսել եմ, հալված սառցադաշտերի հետքերը՛՛։
Այդ առումով, ասաց նա, ամենամեծ վտանգի առջեւ են այսօր կանգնած կղզի պետությունները
Ուրեմն ի՞նչ պիտի արվի, երկրագնդի ջերմացման ընթացքը դանդաղեցնելու ու կասեցնելու համար։ Դրա համար հարկավոր են զարգացած ու նոր զարգացած երկրների համատեղ ջանքերը։
ԱՄՆ-ի նախագահն իր խոսքում հայտարարեց, որ որպես աշխարհի ամենախոշոր տնտեսությունն ունեցող ու երկրագնի մթնոլորտն աղտոտող երկրորդ ամենախոշոր երկրի ղեկավար, խոստանում է առավելագույնն անել ջերմացման ընթացքը կանխելու համար։
Չինաստանի նրա պաշտոնակից Սի Ջինգպինը, որպես մթնոլորտն ամենաշատն աղտոտող երկրի ղեկավար, խոստացավ ֆինանսապես ու տեխնոլոգիապես օգնել նոր զարգացող երկրներին իրենց արտանետումները կրճատելու համար։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն իր հերթին հիշեցրեց, որ Մեծ քսանյակի երկրներին բաժին է հասնում ջերմոցային գազերի արտանետումների երեք քառորդը։ Այսինքն՝ 196 երկրներից 2Օ-ը արտանետում են բոլոր ջերմոցային գազերի 75 տոկոսը։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ
Այս նյութը դիտել են - 1859 անգամ