Համաձայն ITAR-TASS լրատվական գործակալության հաղորդման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա ամերիկացի պաշտոնակից Բարաք Օբաման, կիրակի օրը հանդիպել են Պերուի մայրաքաղաք Լիմայում: Չնայած Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում առկա լարվածությանը, Պերուի մայրաքաղաքում գումարված ԱՓԵՔ-ի գագաթնաժողովին առնընթեր կայացել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Կայացած ճեպազույցի ժամանակ քննարկել են միջազգային որոշ հարցեր, այդ թվում` Սիրիայի ճգնաժամը:
«Պուտինն ու Օբաման հանդիպման ժամանակ համաձայնել են մինչև ԱՄՆ-ի գործող վարչակազմի պաշտոնավարման ժամանակաշրջանի ավարտը շարունակել Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ երկու երկրի բանակցությունները». ընդգծել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովի ընդգծմամբ, Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում նկատվող լճացումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման առանցքներից է եղել:
Այս նյութը դիտել են - 1234 անգամ