Վերջերս կայացած Պուտին - Թրամփ հեռախոսազրույցի ժամանակ, երկու նախագահների կողմից հաստատվել է ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Պուտինը անդրադարձել է իր և Թրամփի կոնկրետ հանդիպմանը և ասել, որ դրա անցկացման ամսաթվի վերաբերյալ հարցերը չեն քննարկվել: «Ժամանակ դեռ կա, կսպասենք»,- ասել է ՌԴ նախագահը
«Մենք նշել ենք, որ, միգուցե, օգտակար կլիներ մեր աշխատակիցների հանդիպումը կազմակերպելը՝ չնայած, որ այժմ նորընտիր նախագահն ակտիվ զբաղվում է իր թիմի ձևավորմամբ: Ուստի՝ խոսել այն մասին, որ մեր աշխատակիցները կարող են հանդիպել մոտ ժամանակներս, շատ դժվար է, քանի որ նա դեռևս պաշտոնական աշխատողներ չունի»,-ասել է ՌԴ նախագահը:
Այս նյութը դիտել են - 1308 անգամ