Երեկ Ռուսաստանում նշել են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 70-ամյա հոբելյանը։ Այդ առիթով վավերագրական ֆիլմ են նկարահանել՝ նվիրված պատրիարքի գործունեությանը, որտեղ մասնակցում էր նաև նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսական պետության ղեկավարը բավական ջերմ արտահայտվեց պատրիարքի մասին, խոստովանեց, թե ինչպես է նրա օգնությամբ պարզել, որ Լենինգրադում իրեն հենց ներկայիս պատրիարքի հայրն է մկրտել։ Այնուհետև Պուտինն անդրադարձավ Կիրիլի բարոյական և մտավոր հատկանիշներին։ Մասնավորապես, Պուտինն ասաց, որ պատրիարքի խոսքն իր համար շատ արժեքավոր է։ Մենք նրա հետ խոսում ենք ամեն ինչի մասին՝ քաղաքականության, պատմության և այլն, ասել է Ռուսաստանի ղեկավարը։ Պուտինը խոստովանեց, որ երբեմն համաձայն չի լինում պատրիարքի հետ, բայց չի կարող չընդունել նրա մտքի խորությունը։
Պուտինը, լսել կարողացող մարդ լինելով, չթաքցրեց, որ հանձին պատրիարք Կիրիլի տեսնում է խոշոր ինտելեկտուալ և հոգևոր կերպարի, որից «կարելի է շատ բան քաղել»։ Դե, ահա, նա էլ քաղում է։ Եվ հաճույք է ստանում։ Հարցն այն է, թե կարող է արդյոք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օրերից մի օր պարծենալ, թե հաճախ է շփվում Գարեգին կաթողիկոսի հետ, նրա հետ շփումից հոգևոր բավականություն է ստանում ու նրանից օգտակար բաներ է քաղում։
Ինչպես տեսնում ենք, նախագահ Սարգսյանի բախտն անգամ այնպիսի հարցերում չի բերում, ինչպիսին է ՀԱԵ հովվապետի հետ լիարժեք շփումը, որն, ըստ էության, ազգի հոգևոր առաջնորդն է հանդիսանում։ Քանզի նա, ինչպեսև մենք բոլորս, հայ է, հետևաբար՝ մինչև կյանքի վերջը նրան վիճակված է հայի բախտ ունենալ։ Իսկ թե ինչպիսին է այն՝ հայի բախտը, հայտնի է բոլորին, այնպես որ՝ տխուր բաների մասին ավելի լավ է չխոսենք։
Ամեն...
Այս նյութը դիտել են - 1007 անգամ