Հնարավոր է տեղի ունենա որոշակի դեզինտեգրացիա
2016-11-21 03:55:00

Սսպասվում է, որ վաղը տեղի կունենան Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները: Երկրի ղեկավարները հանդիպելու են՝ ինտեգրմանը խանգարող հանգամանքները քննարկելու համար: Սակայն փորձագետները չեն ակնկալում բեկում՝ ոչ միայն այս հանդիպման արդյունքում, այլ նաև մոտական ապագայում:

Հանդիպումը նախաձեռնել է Ալեքսանդր Լուկաշենկոն անցյալ շաբաթ ռուսական ԶԼՄ-ների համար տված մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «Независимая Газета»-ն:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այդ ծրագրերը հաստատել էր:

Ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն բացասական է գնահատել նախկին խորհրդային տարածքում բոլոր ինտեգրման գործընթացների ընթացքը՝ Միասնական պետությունից մինչև ԵՏՄ: Լուկաշեկոն հատկապես «ձախողված» է համարում ընթացող տարին:

«Ի՞նչ նոր բան արվել է: Ցավոք սրտի, ոչ: Ավելի շատ բացասական է», -խոստովանել է նա:

Այս նյութը դիտել են - 1319 անգամ