Որտե՞ղ են տեղակաբաշխված կենսաթոշակային ֆոնդերի միջոցները
2016-11-21 04:07:00

Հայաստանում գործող կենսաթոշակային ֆոնդերի կողմից ներգրավված ակտիվների մեծ մասը ներդրված է Հայաստանի տնտեսությունում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԲ-ից, ընդհանուր առմամբ ֆոնդերում կուտակված 52,7 մլրդ դրամի 41 տոկոսը կամ 23,3 մլրդ դրամը տեղաբաշխված են ՀՀ պետական պարտատոմսերում, 29 տոկոսը կամ շուրջ 17 մլրդ դրամը տեղաբաշխված են բանկերում: Այս երկարաժամկետ ներգրավված միջոցները բանկերին հնարավորություն են տալիս ավելի երկարաժամկետ ներդրումներ անել տնտեսության մեջ՝ հատկապես ՓՄՁ ոլորտում, 5 տոկոսը կամ 2,8 մլրդ դրամը՝ կորպորատիվ, հիփոթեքային և միջազգային կազմակերպությունների պարտատոմսերում:

Կենսաթոշակային համակարգի ակտիվների 25 տոկոսը ներդրվել են օտարերկրյա կապիտալի շուկաներում 1000-ից ավել ցուցակված արժեղթղթերի մեջ, այնպիսի ընկերությունների արժեթղթերում, ինչպիսիք են Apple, Google, Microsoft, Nestle, Toyota, Nissan, Sony, Coca-Cola և այլն: Միջոցները տեղաբաշխված են նաև ԱՄՆ պետական պարտատոմսերում եւ հանքարդյունաբերությունում (Gold mining fund):

Անահիտ Գրիգորյան / FB

Այս նյութը դիտել են - 1278 անգամ