ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի ազդեցությունից հետո, այսօր Գերմանիայի պետական շրջանակները մտահոգվում են այն հարցով, որ նույնը կարող է տեղի ունենալ իրենց երկրում սպասվող ընտրությունների հետ: Գերմանիայի ներքին անվտանգության ծառայության նախագահը հայտարարել է, որ Բեռլինը մտահոգ է , որ Ռուսաստանը կարող է միջամտել Գերմանիայի համընդհանուր ընտրություններին: Տեղեկացնում է «Ռեսալաթ» գործակալությունը:
Գերմանիայի ղեկավարներն այն դեպքում են մտահոգություն հայտնել, երբ ԱՄՆ-ն ավելի վաղ նախազգուշացրել էր նախագահական ընտրությունների հարցին Մոսկվայի հավանական միջամտության կապակցությամբ: Ջորջ Մասենն անդրադարձել է ներգաղթյալների կողմից Բեռլինում ռուս կնոջ առևանգման ու բռնաբարման վերաբերյալ ռուսական ԶԼՄ-ների անցյալ տարվա հաղորդումներին, որն ի դեպ հերքվեց Գերմանիայի կառավարության կողմից: Նա ասել էր, որ դա կարող է կրկնվել առաջիկայում , ուստի մենք զգուշացնում ենք այդ մասին:
Նա ի դեպ հավաստել է, որ կան պատճառներ, որ սա կազմակերպված սպառնալիք մաս է կազմում , որը հետապնդում է որոշումներին ազդելու նպատակով: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նաև նմանատիպ հայտարարություններ է կատարել, ասելով.-«Ռուասաստանի կողմից սխալ ինֆորմատիկ ու կիբերային հարձակումների նախանշաններ կան»:
Այս նյութը դիտել են - 1287 անգամ