Նոյեմբերի 22-ին ժամը 19:00-ին «Մոսկվայի տանը» (Երեւան, Արգիշտի 7) տեղի կունենա «XX-XXI դարերի հայկական կերպարվեստը» գրքի շնորհանդեսը, ինչպես նաեւ հայ ժամանակակից նկարիչների ցուցահանդեսի բացումը:
Առաջին անգամ է, որ հայկական արվեստի մասին գիրքը ներառում է XX-XXI դարերի հեղինակներին մեկ ժողովածուում:
Այն կազմված է երեք բաժիններից, որոնք իրենց հերթին բաժանվում են ենթաբաժինների՝ լուսաբանելով հայկական գեղարվեստական կյանքի տարբեր փուլերը, ինչպես նաեւ ներառում են նկարիչների աշխատանքները: Գրքում ներկայացված են հսկայական քանակությամբ հայկական գեղարվեստի գլուխգործոցներ եւ գրաֆիկական աշխատանքներ:
Գիտական աշխատանքները, նկարիչների միջեւ եղած նամակագրության ուսումնասիրությունը, հայերենից թարգմանությունները եւ արվեստի գործերի ընտրությունը կատարվել են Հայաստանում, Ռուսաստանում եւ Ֆրանսիայում:
Գրքի մտահղացման նպատակը աշխարհում հայկական կերպարվեստի հանրայնացման մեծածավալ նախագիծն է:
Հրատարակությունը պատրաստվել է տպագրական նորագույն չափանիշներին համապատասխան եւ նախատեսված է ցանկացած տարիքի ընթերցողի համար՝ անկախ մասնագիտությունից:
Յուրաքանչյուր գրքասեր կարող է իր համար բացահայտել հայկական կերպարվեստի գեղեցկությունը, մասնավորապես գեղանկարչության եւ գրաֆիկայի:
Գրքի հեղինակը արվեստի երիտասարդ գործիչ Վազգեն Զախարյանն է, ով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել դեռեւս Մոսկվայում սկսված նախագծի իրականացման նպատակով:
«XX-XXI դարերի հայկական կերպարվեստը» նախագծի մամուլի բաժին
Այս նյութը դիտել են - 1560 անգամ