«Փաստ».Սերժ Ազատիչի հասցեին զոր ու գիշեր դիֆերամբներ ձոնող Արտաշես Գեղամյանին ուղարկում են «վաստակած հանգստի»
2016-11-21 15:49:00

Նախկին կարկառուն ընդդիմադիր, ներկայիս կարկառուն իշխանամետ, Սերժ Ազատիչի հասցեին զոր ու գիշեր դիֆերամբներ ձոնող Արտաշես Մամիկոնիչը` Գեղամյանը, կարծես թե այլևս անհրաժեշտ չէ իշխանություններին և ուղարկվում է «վաստակած հանգստի»: Այս մասին գրել է «Փաստ» օրաթերթը:

Թերթի տեղեկություններով` արդեն քաղաքական որոշում է կայացվել` Գեղամյանին չընդգրկել առաջիկա խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ ցուցակում: Չի բացառվում, որ իշխանության ճառասացին լրիվ դատարկ ձեռքով չթողնեն` մի թեթև զբաղմունք շնորհեն գործադիրում:

«Չնայած, եթե դատարկաձեռն էլ մնա` հոգ չէ, Մամիկոնիչը կարողացել է այս ընթացքում որդիներին յուղոտ պաշտոնների կարգել. մեկին` դատախազ, մյուսին` մաքսավոր»,- հավելել է թերթը:

Այս նյութը դիտել են - 1272 անգամ