«Գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին տարբեր կուսակցություններից առաջարկել են մասնակցել հաջորդ գարնանը տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին:
«Բայց ինձ մոտ 50/50, 60/40 է, գնամ ընտրությունների, թե այս կյանքով ապրեմ: Շատերը չեն հավատում, բայց իրոք շատ շատ եմ մտածում արդյոք արժ՞ե ես գնամ Ազգային ժողով թե ՛ ոչ: Բայց մոտավորապես պատկերացում ունեմ, եթե համաձայնվեմ գնալ ինչ կարգի կառույցների հետ կհամագործակցեմ:
Այդ կառույցները կարող են լինել ընդդիմությունից: Ես ինձ միայն ընդդիմադիր դաշտում եմ տեսնում»,- ասել է Խ.Սուքիասյանը»,-գրում է «Հայոց Աշխարհը» թերթը։
Այս նյութը դիտել են - 1098 անգամ