Համաշխարհային Հայկական Կոնգրեսի և Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու. այս մասին նշեց նա՝ ԳԱԱ նիստերի դահլիճում հրավիրված մամուլի ասուլիսին: Ընտրություններին չմասնակցելը Արա Աբրահամյանը պայմանավորում է ունեցած առողջական խնդիրներով և բուժման պրոցեսով: Չնայած քաղաքական պասիվությանը, Արա Աբրահամյանը, ինչպես ինքը նշեց, ակտիվություն կցուցաբերի բոլոր այն նախաձեռնություններում, ծրագրերում, որոնք միտված են՝ ծառայեցնելու ի շահ Հայաստանին ու հայ ժողովրդին. հարցին թե այնուամենյանիվ, գալիք խորհրդարանական ընտրություններին որ քաղաքական ուժին է սատարելու, Արա Աբրահամյանը ընդգծեց, որ դեռ պետք է մանրամասն ծանոթանա ներկայացված քաղաքականա ուժերի ծրագրերին:
Այս նյութը դիտել են - 1208 անգամ