Հերմինե Նաղդալյանը լրատվական կայք է գնել և ՀՀԿ-ի դեմ է աշխատում. լուրը հասել է նախագահին
2016-11-22 10:45:00

Politik.am-ի տեղեկություններով` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը  գնել է haynews.am լրատվական կայքը, և այդ կայքի էջերում քննադատել  Հանրապետական կուսակցության հայտնի դեմքերի:

Կայքը բավական քննադատական հոդվածներ է հրապարակել կառավարության և մասնավորապես Կարեն Կարապետյանի գործունեության վերաբերյալ: Հերմինե Նաղդալյանը կայքի միջոցով հրապարակել է կուսակցական ներքին խոհանոցին վերաբերվող հարցեր:

Այս մասին կուսակցության գրասենյակի կուլիսներում խոսում են նրա գործընկերները: Այն ՀՀԿ–ականները, որոնց դեմ հիշյալ կայքում վարկաբեկող նյութեր են հրապարակվում, որոշել են մտնել ՀՀ նախագահի մոտ ու գանգատվել Նաղդալյանից: Այս մասին իմանալով Նաղդալյանը հրահանգել է ամուսնուն հեռացնել բոլոր այն բացասսական հրապարակումները, որոնք վերաբերվում են ՀՀԿ-ականներին և կառավարությանը:

Չնայած ջանասիրաբար հեռացվել են նյութերը այնուամենայնիվ լուրերը արդեն իսկ հասել են նախագահական նստավայր և Նաղդալյան այժմ չգիտե, թե ինչ է իրեն սպասվում:  Իշխող ՀՀԿ-ում նման սայթաքումները չեն ներում:

Այս նյութը դիտել են - 1639 անգամ