Քաղաքացիները կարծում են, որ Կարեն Կարապետյանը նախընտրական շոու է անում
2016-11-22 10:56:00

Արդեն շուրջ 3 ամիս է ձևավորվել է նոր կառավարությունը : Հասարակության ամենատարբեր շերտեր, որոշակի սպասելիքներ ունեին Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունից:

Հանրության լայն զանգվածներ սպասում էին, որ իշխող համակարգի հետ սերտ կապեր չունեցող անձը կարող է դրական փոփոխություններ ապահովել: Politik.am-ը փորձեց հասկանալ, թե ինչ փոփոխություններ են նկատել քաղաքացիները:

«Պետական կառավարման ապարատի կրճատում խոստացել էր անում են, կոռուպցիայի դեմ օրենսդրությունը խստացնում են, քրեական պատասխանատվություն չկար  բարձրաստիճան պաշտոնատար անձանց  հայտարարագրերի ներկայացման մասով հիմա առկա է, սակայն կա մի մինուս որ վարչապետը աշխատատեղերի բացում, աշխատավարձի բարձրացում, որով կենսամակարդակը կբարձրանա չի նախատեսել, չնայած մյուս  կողմից վերջինս նպատակ ունի զարկ տալ փոքր  և միջին բիզնեսների զարգացմանը ինչի միջոցով ըստ իս աշխատատեղեր կբացվեն»,-կարծում է Նոր Նորքի երկրորդ զանգվածի բնակիչ Գուրգեն Սերոբյանը::

Մեկ այլ քաղաքացի՝ Ավան համայնքի բնակիչ Հրանուշ Մելքոնյանը նկատեց, որ առայժմ կոնկրետ փոփոխություններ  չեն նշմարվում միայն կատարվում են կադրերի փոփոխություն, չի բացառվում որ այս ամենը կարող է լինել, նաև նախըտրական բեմադրության մի մաս, և քանի որ  իշխանաությունը միայն Կարեն Կարապետյանի ձեռքում չէ այնուամենայնիվ նա կաշկանդված է  լինելու իր գործունեության մեջ:

politik.am

Այս նյութը դիտել են - 960 անգամ