ԱՄՆ հասարակության մեջ տարաձայնություններն ավելացել են
2016-11-22 21:25:00

«Գելափ Ինթերնեյշնլ» -ի կողմից անցկացված սոցհարցումների արդյունքներից պարզվում է, որ ամերիկացիների մեծամասնության համոզմամբ, նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ հասարակության մեջ տարաձայնությունները ավելացել են:

Սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների մեծամասնությունը համոզված է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ի զորու չէ այդ երկրում վերականգնել միաբանությունը:

IRNA-ի հաղորդմամբ, երկուշաբթի օրը հրապարակված սոցհարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-ի քաղաքացիների 77 տոկոսը համոզված է, որ այդ երկրում տարաձայնությունները ավելացել են:

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները հայտարարվելուց հետո այդ երկրի ԶԼՄ-ների նկատմամբ ժողովրդի անվստահությունը ավելի է մեծացել:

Այս նյութը դիտել են - 1626 անգամ