Եթե ԱՄՆ-ը փոխի իր կարծիքը, այն հետևանքներ չի ունենա
2016-11-22 23:32:00

Դոնալդ Թրամփն իր քարոզարշավի ընթացքում սուր քննադատության էր ենթարկել նախագահ Օբամայի արտաքին քաղաքականությունն ու նրա վարչակազմի ձեռքբերումները:

«Երբևիցե իմ կյանքում չեմ հանդիպել այդքան վատ բանակցված համաձայնության, ինչպիսին է Իրանի հետ համաձայնագիրը», սա Թրամփի դիրքորոշումն էր քարոզարշավի ժամանակ:

«Եթե սա նայենք իրավական տեսանկյունից, ապաԱՄՆ-ը կարող է ուղղակի դուրս գալ համաձայնագրից, քանի որ այն չի ենթադրում նման պարտավորություն: Կարծում եմ, եթե ԱՄՆ-ը փոխի իր կարծիքը, այն չի ունենա ուղղակի հետևանքներ միջազգային իրավունքի տեսանկյունից», նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության նախկին իրավաբան Էդվարդ Սվեյնը:

Ըստ ամերիկյան փորձագետների Թրամփի դիրքորոշումն այդքան էլ պարզ չէ՝ համաձայնագիրը վերացնելու վերաբերյալ,  դա իրեն հնարավորություն կտա մի կողմից պահպանել համաձայնագիրը, մյուս կողմից կոշտ դիրքորոշում ունենալ Իրանի նկատմամբ:

Այսօր ճիշտ ժամանակն է վերհիշելու, որ Հանրապետականները չէին կարողացել տապալել համաձայնագիրն անցած տարի, այժմ նրանք Կոնգրեսում առաջ են տանում Իրանի դեմ ավելի խիստ պատժամիջոցների կիրառման գաղափարը, որը ավելի կուժեղացնի իրենց առաջնորդ Թրամփի դիրքերը համաձայնագրի վերաբանակցման ընթացքում:

Այս նյութը դիտել են - 1673 անգամ