Քաղաքական դաշտի ամենաքննարկվող ինտրիգներից մեկը` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի քաղաքական ապագայի խնդիրը, հանգուցալուծում է ստացել. Աբրահամյանը կշարունակի մնալ քաղաքական կյանքի առանցքային դերակատարներից մեկը:
«Փաստ»-ի տեղեկություններով` կուսակցության վերնախավում որոշվել է, որ ՀՀԿ նոյեմբերին կայանալիք համագումարում Հովիկ Աբրահամյանը ընտրվելու է կուսակցության փոխնախագահ` քաղաքական գծով:
«Ըստ էության, այս որոշմամբ մեսիջ է հղվում, որ նա իշխանության բաժանման մեջ համապատասխան քվոտաներ կունենա»,- գրել է թերթը
Այս նյութը դիտել են - 2033 անգամ