«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Բաբայանը, ով լքեց ԲՀԿ–ն այս տարվա մարտին` հորդորելով պատճառները փնտրել բացառապես մարտավարական և ռազմավարական տարաձայնությունների մեջ, վերջապես լուծել է ապագա ԱԺ–ում իր մանդատի հարցը` այս անգամ ՀՀԿ–ի միջոցով: «Փաստի» տեղեկություններով` ՀՀԿ–ն քաղաքական որոշում է կայացրել իշխանամետ Ռեֆորմիստական կուսակցության առաջնորդին ընդունել իր տաքուկ ու ապահով գիրկը:
Հուսանք, որ այս անգամ Վահան Բաբայանը և ՀՀԿ–ն գոնե մինչև ապրիլ կխուսափեն ռազմավարական և մարտավարական տարաձայնություններից:
Այս նյութը դիտել են - 1302 անգամ