«Հայոց աշխարհ»-ը գրում է. Օտարերկրյա դիտորդներին կարող է թվալ, թե խաթարվել է մեր քաղաքական գործիչների եթե ոչ ուղեղը, ապա քաղաքական դիրքորոշումը: Բայց դա չափազանց մակերեսային հայացք է: Մեզ՝ տեղացի վերլուծաբաններիս, պարզ է. ոչ մի գերբնական բան չի կատարվում: Նախ՝ոչ մի քաղաքական դիրքորոշում այստեղ ոչ մեկը երբևէ չի ունեցել, և երկրորդ՝ ողջ այդ պասյանսն ընդհանրապես ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ:
Քաղաքական դաշտը մեծ խաղատուն է, այնտեղ հավաքվել են պրոֆեսիոնալներ, յուրաքանչյուրը խաղաթղթերի հնգական կապուկ ունի թևքի մեջ թաքցրած և ապագայի նապոլեոնական ծրագրեր:
Իսկ ավելի իրատես քաղաքական գործիչները գերազանց հասկանում են նախընտրական իրավիճակի մեջ այնքան տարբեր իմաստներ ու ենթատեքստեր են ներդրված, որ կարող ես նույնիսկ գդալով ուտել: Պետք է գործել և ապավինել միայն սեփական ճարպկությանը: Դիալեկտիկան հզոր բան է, բայց դրա մեջ էլ, այնուամենայնիվ, պետք է չափը ճանաչել: Ի վերջո, հայտնի չէ, թե ինչ բան է պատմական իրադարձությունը, երբ այն վրա կհասնի, այնպես որ, պետք է պատրաստ լինել ամեն ինչի և ամեն պահի»,–գրում է թերթը։
Այս նյութը դիտել են - 1754 անգամ