Այս հակամարտությունը չպիտի նոր պատերազմի հանգի. Բրիջիթ Բրինք
2016-11-23 00:35:00

Համաձայն «TRAND» լրատվական գործակալության հաղորդման, Բրիջիթ Բրինքը երեքշաբթի օրը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծելով ԼՂ  հակամարտության կարգավորման անհրաժեշտությունն, ասել է, որ այս հակամարտությունը չպիտի նոր պատերազմի հանգի:

«Տարաձայնության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ կողմերի համաձայնությունը բխում է երկու կողմերի շահերից», ասել է Բրինքը: 

Բրինքն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի լիազորությունների դադարեցվելու մասին Բրինքը ասել է , որ Վաշինգտոնը դեռևս այդ պաշտոնում նրան փոխարինող անձի վերաբերյալ որոշում չի կայացրել:

USArmenianews-ը հիշեցնում է Ուորլիքի հայտարարությունը, որ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին վայր կդնի իր լիազորությունները:

Այս նյութը դիտել են - 1598 անգամ