ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում ստորագրել միջուկային համաձայնությունը խափանող որևէ նախագիծ: Այս մասին փոխանցում է Irna-ն հղում կատարելով «Reuters»-ին:
Բարաք Օբաման Համատեղ ակտի համապարփակ ծրագրի խախտման հետևանքների կապակցությամբ անգամներ ազդարարել է այդ երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:
Իրանին «Էյրբաս» տեսակի 106 ինքնաթիռների վաճառքի համար ԱՄՆ-ի գանձապահության նախարարության արտոնությունը Օբամայի կառավարության աշխատանքի վերջին օրերին Համատեղ ակտի համապարփակ ծրագրի ամրապնդման ուղղությամբ վերցված քայլ է համարվում:
ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը արտոնել է Իրանին «Էյրբաս» տեսակի 106 ինքնաթիռների վաճառքը:
Այս նախագիծն օրենքի ուժ ստանալու համար Սենատի վավերացման և ԱՄՆ նախագահի ստորագրության կարիք ունի:
«Եթե այդ նախագիծը վավերացվի Կոնգրեսում, դրա վրա վետո կդնի», հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Այս նյութը դիտել են - 1746 անգամ