Թրամփն ասել է, որ իրեն դուր է եկել Օբաման
2016-11-23 04:25:00

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գործող նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո եկել է այն եզրակացության, որ իրեն դուր է գալիս Օբաման: Այս մասն Թրամփն ասել է լրագրողների հետ հանդիպմանը, գրում է The New York Times-ը:

«Ես չգիտեի՝ արդյոք նա ինձ դուր կգա: Եվ մտածում էի, որ, ամենայն հավանականությամբ, ոչ,- ասել է Թրամփը՝ խոսելով Օբամայի մասին:- Սակայն նա ինձ շատ դուր եկավ»:

Թրամփը պատմել է, որ նախքան ընտրություններից հետո նրա հետ ունեցած հանդիպումը, ինքը ծանոթ չէր ԱՄՆ նախագահի հետ: Սակայն գործարարը խոստովանել է, որ իրենց առաջին զրույցը շատ հաջող է անցել: «Ես հիանալի հանդիպում եմ ունեցել նախագահ Օբամայի հետ»,- ասել է նա: 

Այս նյութը դիտել են - 1249 անգամ