Դոնեցկի «Շախտյորի» նախկին հարձակվող Լուիս Ադրիանոն իսկական գլխացավանք է դարձել «Միլանի» համար
2016-11-23 12:58:00

Դոնեցկի «Շախտյորի» նախկին հարձակվող Լուիս Ադրիանոն իսկական գլխացավանք է դարձել «Միլանի» համար, որը պատրաստ է ֆուտբոլիստին բաց թողնել անվճար:

Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:Իտալական ակումբը հնարավորինս արագ ցանկանում է նույնիսկ «նվիրել» հարձակվողին մեկ այլ ակումբի և նախընտրում է, որ դա տեղի ունենա հունվարին:

Իր ժամանակին Ադրիանոն «Միլան» է տեղափոխվել 8 մլն եվրոյով, սակայն հիմա ոչ մի ակումբ նրա տրանսֆերն այդքան չի գնահատի:Այդուհանդերձ, իտալական ակումբի ղեկավարությունը դեմ չի լինի, եթե ֆուտբոլիստի համար վճարեն գոնե 3 մլն եվրո` համապատասխան ծախսերը հոգալու համար:

«Միլանում» անցկացրած ժամանակահատվածում հարձակվողը դարձել է 4 գոլի հեղինակ, իսկ ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտում է գտնվել ընդամենը 85 րոպե: 

Այս նյութը դիտել են - 1603 անգամ