Անի Երանյանը տեւական ժամանակ է` հարցազրույցներ չի տալիս, եւ միայն BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում համաձայնել է առաջին անգամ խոսել իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների,ավտովթարիհետեւանքների, նախկին ընկերոջ նշանադրության եւ այլ թեմաների շուրջ: Դերասանուհին մեզ է տրամադրել նաեւ իր ամենաթարմ ֆոտոշարքը, որի հեղինակն է Արմեն Աղայանը:
«Ոչ ոք չգիտի` իրականում ինչ է կատարվել»
Գիտեք, իրականում շատ վիրավորված էի իմ ժողովրդից, անգամ բաց նամակ եմ հղել: Երբ մարդ վատ վիճակում է, չի կարելի նրա վրա քար գցել, եթե դու իր հագած կոշիկներով չես քայլել: Ոչ ոք վթարի վայրում չի եղել ու չգիտի` իրականում ինչ է կատարվել: Շատ տարբեր խոսակցություններ էին պտտվում` իբր ես եղել եմ դատավորի հետ նույն ավտոմեքենայում, իսկ նրա կինը հետեւել է մեզ, կամ ես հարբած եմ եղել, ինձ պետք է դատեն եւ այլն: Ոչնչի մասին չեմ խոսել, բայց շատ տարբեր բաներ եմ լսել: Յուրաքանչյուրի հետ էլ կարող է նման բան լինել. ոչ ոք ապահովագրված չէ: Իրականում իմ ավտովթարից հետո միայն այնտեղ տեղադրվեցին երթեւեկությունը կարգավորող նշաններ, բայց չեմ ուզում այդ դեպքի մասին շատ խոսել: Ավելի լավ է լռեմ… Միայն կասեմ, որ մարդ ինչ տեսակի լինում է, ուզում է նույն կերպ դիմացինին տեսնել: Չէի սպասում, որ ոմանք առանց ինձ ճանաչելու այդքան կչարանան ու նման լուրեր կտարածեն:
Շարունակությունը՝ այստեղ:
Այս նյութը դիտել են - 2339 անգամ