Գալուստ Սահակյանի որդուն պաշտոնանկ կանեն
2016-11-23 21:30:00

«Փաստ»-ի հավաստի տեղեկություններով՝ կառավարության կադրային փոփոխությունների «փաթեթում» եղել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Գալուստի Սահակյանի աշխատանքից ազատման հարցը:

Սակայն ՀՀ նախագահը վարչապետին խորհուրդ է տվել մի քիչ սպասել, քանի որ Գալուստ Գրիգորիչի պահով մի քիչ կոռեկտ չէ որդուն մինչև խորհրդարանական ընտրություններ «տեղաշարժելը»: Որոշվել է գալիք ապրիլին «տյունինգ» անել պետգույքի վարչությունը, դե այն ժամանակ էլ Արմանի համար մի հարմար գործ կճարեն:

Այս նյութը դիտել են - 1635 անգամ