Ռուսաստանը առաջարկ է արել ԱՄՆ-ին
2016-11-23 21:35:00

Մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ՝ Կոնստանտին Դոլգովն ասել է.-«Անհավանական է, որ ԱՄՆ-ն փորձի կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ»:

 Սակայն  Ռուսաստանի արտգործնախարարության մեկ այլ  պաշտոնյա էլ ասել է, որ եթե ԱՄՆ-ն դադարեցնի երրորդ երկրում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները, ապա Կրեմլը պատրաստ է կարգավորել Վաշինգտոնի հետ հարաբերությունները:

Ներկայումս ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները խիստ լարված են: Մոսկվան Օբամայի կառավարությանը մեղադրում է հակառուսական քաղաքականություն որդեգրելու մեջ:

Այս նյութը դիտել են - 1292 անգամ