Էբոլայի արագ ախտորոշման միջոցները փրկել են հազարավոր մարդկանց կյանքեր
2016-11-24 00:30:00
2016 թվականի Էբոլայի համաճարակը Արևմտյան Աֆրիկայում ամենախոշորն էր 1976 թվականից ի վեր, երբ հայտնաբերվեց Էբոլա վիրուսը: Այն հատկապես ուժեղ տարածում ստացավ Լիբերիայում, Գվինեայում և Սիեռա Լիոնում, ուր մեծ դժվարություններ կային հիվանդության ախտորոշման հետ:
«Բժշկական թեստերի արդյունքները գալիս էին 2, 3 կամ որոշ դեպքերում 4 օրվա մեջ: Այդ ընթացքում մալարիա ունեցող հիվանդների մոտ հայտնաբերվում էր Էբոլա վիրուսը»,-ասում է Մեթ Սքուլիոն Biofire Defense ընկերությունից:
Համաճարակի ենթարկված գյուղերի, փոքր երեխաների ու ընտանիքների պատկերները հիշեցում են, թե ինչպիսի ողբերգության միջով է անցել այս տարածաշրջանը:
Էբոլայի դեպքերի հաճախականացման հետ մեկտեղ, ԱՄՆ-ի Յուտա նահանգում տարիներ ի վեր օգտագործվում է Էբոլայի արագ ախտորոշման միջոցը:
Սինթիա Ֆիլիփսը օգնել է զարգացնել Էբոլայի արագ թեստավորման սարքը Biofire Defense ընկերության համար, որը զբաղված էր վարակի ախտորոշման արագ միջոցի զարգացմամբ: Սարքը կոչվում է FilmArray, որը կարճ ժամանակում տրամադրում է պատասխան Էբոլայի առկայության և այլ շեղումների մասին:
«Դա հնարավորություն է տալիս մեզ ստուգել հիվանդներին մեկ ժամվա ընթացքում»,-ասում է Մեթ Սքուլիոն:
Ամերիկացիներին զայրացնում էր, երբ Էբոլայով ախտորոշված հիվանդները տեղափոխվում էին ԱՄՆ-ը: Բժիշկ Քենտ Բրենդլին աշխատում էր Լիբերիայում և տեղափոխվել էր Ատլանտայում գտնվող Էմորի համալսարանի հիվանդանոց:
«Պետք է ընդունեմ, որ վախեցա , երբ առաջին անգամ ձեռքս վերցրեցի վարակված արյունով խողովակը, քանի որ գիտես, թե այն ինչ է պարունակում և ինչ է անում հիվանդների հետ: Մի պահ դադարից և շունչ քաշելուց հետ միայն կարող եղա անցնել իմ պարտականությունների կատարմանը»,- ասում է Էյլին Բերդը Էմորի համալսարանի հիվանդանոցի կլինիկական միկրոբիոլոգիայի բաժնի տնօրենը:
Էմորայի հիվանդանոցը բուժել է 4 հիվանդների և բժիշկ Բերդը ասում է, որ արագ ախտորոշման միջոցը շատ կարևոր էր այդ ճգնաժամի ժամանակ: FilmArray սարքը այն 7 միջոցներից մեկն է, որը հաստատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
«Նախկինում մենք ստիպված էինք թեստերը անել Սենեգալում կամ Ֆրանսիայում, սակայն այժմ մենք կարող ենք արագ ախտորոշել Էբոլան ի շնորհիվ մեր գործընկերների»,- նշում է Գվինեայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Ավելի քան 11 հազար մարդ մահացավ Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի համաճարակի օրերին: Առողջապահության ոլորտի փորձագետները հույս ունեն, որ արագ ախտորոշման միջոցները զգալիորեն կնվազեցնեն մահվան դեպքերը համաճարակների ժամանակ:
amerikayidzayn.com
Այս նյութը դիտել են - 1596 անգամ