Արփինե Հովհաննիսյան, մայրիկդ հետ քանի-քանի հիշարժան օրեր եք անցկացրել Շիրխանյանի ամառանոցում, հը՞
2016-11-24 13:33:00

 
 Չեմ կարող նաև չասել, որ հիմա հայտնվել է այս վիճակում իր կողքին սխալ մարդկանց պահելու պատճառով. դա մի սխալ է, որից զերծ չեն մնացել նախկին բոլոր իշխանավորները: 
Ինչևէ:
Շատ եմ ուզում, որ Շիրխանյանի այս նկարին նայելիս ներկայումս իրենց ամենակարող զգացող մեծ ու փոքր իշխանավորները ոչ թե Շիրխանյանին խղճան, այլ իրենք իրենց, նայեն Շիրխանյանին ու պատկերացնեն իրենց վաղվա օրը: Մեծ հավանականություն կա, որ ավելի վատ օրի են ընկնելու:
Դեռ կան մարդիկ, որ շատ լավ հիշում են, որ այսօրվա «էլիտար» իշխանավորների և նույնքան «էլիտար» ընդդիմության մեջ ոմանք ժամանակին շատ մտերիմ էին Վահան Շիրխանյանի հետ, հիմա ո՞ւր են նրանք, ինչո՞ւ չեն միջամտում, ինչո՞ւ են սսկվել, թե՞ էս առիթով ձեն-ձուն հանելը շահավետ չէ:
Շիրխանյանի ամառանոցը ջրի ճամփա դարձրած մեկնումեկի մեջ բարոյականության նշույլ չկա՞, որ հանդգնի ի պաշտպանություն նրա մի բառ ասի:
Արդարադատության նախարարուհի Արփինեի մայրիկի հետ քանի-քանի հիշարժան օրեր եք անցկացրել Շիրխանյանի ամառանոցում, հը՞, Գագիկ Ջհանգիրյան, բա հիմա գոնե էդ հիշողությունների խաթեր չե՞ք կարող օգտագործել ձեր մանդատը, գոնե մարդասիրություն ցույց տալ…
Ասենք, մենակ ինքը չի, շատերը կան: Ու բոլորն էլ վախենում են ոմանց դուրը չգա: Թե՞ գլուխ չեն դնում, որովհետև մեջը օգուտ չկա:
Ուշադիր, շատ ուշադիր նայեք Վահան Շիրխանյանի նկարին. ոչ մեկիդ սրանից լավ ապագա չի սպասվում:
Մարգարիտ Սարգսյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 4941 անգամ