Ովքեր են Արշակ Սադոյանի որդու համար դատարան երաշխավորագիր ներկայացրել ու պատժից ազատել2016-11-24 16:09:00
Երբ այս տարվա ամռանը ձերբակալվեց նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի որդին ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով, նրա հանրահայտ հայրն անմիջապես հայտարարեց, թե կատարվածը քաղաքական հետապնդում է:
Տղան ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին մասնակցել էր Խորենացու փողոցում տեղի ունեցած անկարգություններին: Համաձայն դատավճռի, Արեգ Սադոյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել երեք տարվա ազատազրկման:
Արշակ Սադոյանն այդ ընթացում հասցրել էր մի քանի ասուլիս հրավիրել ու հայտարարել, որ իր որդին չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նա նշել էր, որ որդու դեմ հարուցված քրեական գործը շինծու է: «Իմ պատճառով տղայիս պատժում են, իմ անզգույշ արտահայտած որոշ խոսքերի պատճառով, որոշ անձերի վիրավորելու պատճառով որդուս պատժում են»,- ասել էր Սադոյանը:
Իսկ այսօր հանկարծ եղանակը կտրուկ փոխվեց, կրտսեր Սադոյանն ասաց, որ համաձայն է ներկայացված մեղադրանքին և ընդունեց մեղքը, քաղաքական շարժառիթներն իսպառ վերացան, և տղան հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
Կարելի էր անմիջապես ապշել մեր դատական համակարգի ներողամտության ու հումանիզմի վրա: Բայց պատկերն անմիջապես հստակեցվեց, երբ հայտնի դարձավ, որ Արեգ Սադոյանի համար դատարան երաշխավորագիր էր ներկայացրել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և այլ ազդեցիկ դեմքեր:
Փաստորեն Արշակ Սադոյանը օգտագործել էր իր հին կապերը և ազդել դատարանի որոշման վրա: Եվ ստացվել էր, որ ամուր թիկունք ունենալը արդարադատության դեմքը փոփոխման էր ենթարկել:
Հիմա Սադոյան Արշակը ասուլիս չի հրավիրի ու չի ասի, թե վայ անտերներին, որովհետև աշխարհը տերովներին է: Ու չի ճամարտակի ազնվության, արդարության, բարձր արժեքների մասին, քանի որ ինքը դրա կրողը չէ, դրա բարոյական իրավունքը չունի, քանի որ անտերներն այլևս չեն հավատալու տերով Սադոյանին:
shame.am
Այս նյութը դիտել են - 1515 անգամ