Ես էլ եմ միանում ռուսաց լեզվի շուրջ խոսակցություններին և դեմ եմ իմ երկրում այդ լեզվին առաջնություն տալուն:
Բայց ազնիվ չեմ լինի նաև չասել՝ արդյո՞ք մեզ մոտ ամեն ինչ և ամենուր հայերենն է առաջնայինը:
Ամենևին:
Անգլերենն այնպես է գրոհել գովազդային ոլորտ, որ հաճախ հասարակական մի վայր մտնելու համար չես էլ կողմնորոշվում դրա ինչ լինելը:
Շքեղաշուք հյուրանոց-ռեստորաններից սկսած վերջացրած կոշկակարի արհեստանոց, մուտքի դռներին գրված է օտարահունչ OPEN-ը :
Էլ չեմ ասում անգլիալեզու գովազդային վահանակների մասին:
Հայերեն բառերի հազվադեպ կհանդիպեք, հանդիպելիս էլ դրանք երկրորդ, երրորդ պլանում են...
Ինչո՞ւ չենք խոսում այս մասին, ինչո՞ւ գովազդային դաշտը չենք մաքրում այս կեղտից, որպեսզի արդարացրած լինենք նաև ռուսաց լեզվի դեմ մեր պայքարն ու դժգոհությունը...
Այլապես ստացվում է, որ անգլերենն է մեր երկրի պետական երկրորդ լեզուն:
Սպարտակ Ասոյանի ՖԲ էջից