եվրոպացիների քաղաքականությունն օգնում է հենց ահաբեկիչներին
2016-11-24 21:40:00

Մոսկվայից ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Դաշնության լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումների կիրառման նախագծի քննարկումը Եվրախորհրդարանում:

Մարիա Զախարովան հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում նշել է. «Նախագծի վավերացման դեպքում Ռուսաստանը կդիմի պատասխան քայլերի»:

«Եվրոպան  ցանկանում է աշխարհում Ռուսաստանի վերաբերյալ բացասական կարծիք ձևավորել : Սակայն նման քայլերը չեն կարող  խոչընդոտել Մոսկվային` պայքարել ահաբեկչության դեմ»,-նշել է նա:

Ուկրաինայի ու Սիրիայի ճգնաժամերում Ռուսաստանի հետ  տարաձայնությունների սրվելուց հետո, արևմուտքը որդեգրել  է բացահայտ հակառուսական քաղաքականություն:

Զախարովան հավելել է. «Ռուսաստանը պայքարում է ահաբեկիչների դեմ, որպեսզի Եվրոպան ու այլ երկրներ զերծ մնան նրանց ներկայությունից: Մինչդեռ եվրոպացիների քաղաքականությունն օգնում է հենց ահաբեկիչներին»:

Այս նյութը դիտել են - 1239 անգամ