Ես չեմ ցանկանում վնասել Քլինթոնների ընտանիքին. Դոնալդ Թրամփ
2016-11-24 22:09:00

«Ես չեմ ցանկանում վնասել Քլինթոնների ընտանիքին: Նա շատ դժվարությունների միջով է անցել և շատ տառապել: Քարոզարշավը դրա վառ ապացույցն է»., The New York Times պարբերականի լրագրողների ու խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ակնարկել է Դոնալդ Թրամփը:

«Չեմ պատրաստվում Քլինթոնի մասնավոր էլեկտրոնային փոստի օգտագործման և Քլինթոնի հիմնադրամի հետ կապված գործերին ընթացք տալ», ավելացրել է նորընտիր նախագահը:

USArmenianews-ը հիշեցնում է, որ Թրամփը նախկինում քարոզարշավի ժամանակ մշտապես վիրավորել է Հիլարի Քլինթոնին՝ նրան անվանելով «խարդախ Հիլարի»: Քարոզարշավի ընթացքում անցկացված ցույցերի ժամանակ նա կանգնած լսում էր, թե ինչպես էր ամբոխը կոչ անում ձերբակալել Քլինթոնին:

Այս նյութը դիտել են - 1457 անգամ