Լյուդմիլա Սարգսյանը դուրս մնաց
2016-11-24 23:19:00

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններին ընդառաջ ցուցակների շուրջ փոթորկումները սկսվել են: ԲՀԿ-ում իրավիճակն ավելի սրված է, քանի որ մինչ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի վերաբերյալ հայտարարությունները, արդեն իսկ որոշ ուրվագծումներ տեղի էին ունեցել:

Այդ ցուցակում տեղ էին գտել ինչպես ԲՀԿ-ն լքած, ապա մտքափոխված պատգամավորներ, այնպես էլ այլ խմբակցություններ լքածները:

Վերջիններիս շարքում էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով իր մտերիմների շրջանում վստահեցրել էր, որ Նաիրա Զոհրաբյանն իրեն խոստացել է տեղավորել ԲՀԿ ցուցակում:

Մեր տեղեկություններով՝ օտարների հնարավոր ներգրավվումը ԲՀԿ ցուցակում դժգոհության տեղիք է տվել և Ծառուկյանին ավելի մտերիմները պնդել են սրբագրել ցուցակը, որի հետևանքով դուրս է մնացել նաև Լյուդմիլա Սարգսյանը:

Այս նյութը դիտել են - 1646 անգամ