Հայաստանում արդարադատության համակարգում այս խայտառակ վիճակին պետք է վերջ դրվի գոնե միայն պետական բյուջեի փողերը խնայայելու համար։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս երկու վճիռ է կայացրել՝ ընդդեմ Հայաստանի կառավարության, որը պետական բյուջեից պարտավորվում է վճարել ավելի քան 50 հազար եվրո փոխհատուցում, հանցագործությունները կոծկելու և պատշաճ հետաքննություն չիրականացնելու համար։
Ամեն տարի կոռումպացված դատական համակարգի անկատար և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ՀՀ քաղաքացիները արդարություն են փնտրում ու ստանում Եվրոպական դատարանում, արդյունքում մեր հարկատուներիս գումարները ուղղվաում են ապաշնորհ դատավորների սխալները փոխհատուցելու վրա։
Այս պայմաններում այսքան գումար վճարել վատ դատական համակարգի համար ուղղակի անթույլատրելի է։ Իսկ ինչ է մտածում այս մասին մեր արդարադատության նախարարը, որը միայն ամեն օր մի նոր տեսքով ձայնի ագրեսիվ տոնով ինչ-որ անհասկանալի բառակապցություններ է խոսում, մի գուցե ժամանակն է վերջ տալ այս խայտառակությանը։
Այս նյութը դիտել են - 1970 անգամ